13 нояб. 2012 г.

Հետաքրքիր թեստ: Ինչ սուրճ եք Դուք

Քիչ առաջ կայքերից մեկում գտա այս թեստը, որը կոչվում է "Ինչ սուրճ եք Դուք", և որոշեցի պատրաստեմ դրա հայերեն տարբերակը: Հիմա այն ներկայացնում եմ Ձեզ: Ուղղակի պատասխանեք հարցերին և պարզեք, թե որ սուրճն է ավելի համապատասխան Ձեր էությանը:

Ինչպես համոզվել ձուն թարմ է, թե ոչ


Այս բավականին կարևոր հարցին լուծում տալու համար մեզ անհրաժեշտ կլինի միայն մեկ աման ջուր և իհարկե ձու: Ջրի բարձրությունը պետք է լինի 10 սմ-ից ոչ պակաս: Հիմա ձուն  գցում ենք ջրի մեջ: 

1. Եթե այն մնաց ամանի հատակին, ապա ձուն թարմ է


2. Եթե ձվի մի կողմը գտնվում է ջրի մակերևույթին, իսկ մյուսը ջրի մեջ, ապա այդ ձուն պետք է շատ շտապ օգտագործել


3. Ջրի մակարդակին գտնվող ձվերն արդեն պիտանի չեն օգտագործման



Առողջ եղեք:

12 нояб. 2012 г.

Ինչպես բրաուզերում տեսնել աստղիկների տակ թաքնված գաղտնաբառը


Պատկերացրեք շատ վաղուց Դուք որևէ կայքում պահպանել եք Ձեր գաղտնաբառը, բայց գալիս է մի օր ու մոռանում եք այն: Գաղտնաբառի փոխարեն միայն կլորակներ են կամ աստղիկներ: Ուրեմն այսպես ...


Նշեք կլորակներով պատկերված գաղտնաբառը, սեղմեք մկնիկի աջ կոճակը և ընտրեք просмотр кода элемента բաժինը


Նոր բացված պատուհանում կտեսնեք Ձեր ընտրած բաժնի կոդը type = "password", մկնիկի ձախ կոճակով երկու անգամ սեղմեք "password"-ի վրա և դրա փոխարեն գրեք "text"



իսկ հիմա կլորակների փոխարեն կտեսնեք մոռացված գաղտնաբառը


Հեշտ էր չէ ;)

Ենթագիտակցական կապ


Ի տարբերություն ժեստերի, միմիկաների կամ խոսելու ընթացքում մեր շարժումների, որոնք կարելի է կառավարել, քնած ժամանակ մեր մարմնի դիրքերը կառավարելը դառնում է անհնար: Եվ եթե մի փոքր ուշադրություն դարձնենք, դրանք շատ բան կպատմեն քնած մարդու մասին: Սակայն հիմա մենք կուսումնասիրենք ոչ թե առանձին մադկանց, այլ զույգերի` դիրքերի նշանակությունները քնած ժամանակ:


1. Կայուն հարաբերություններ, որոնք կառուցվել են մեծ դժվարությամբ: Մի քանի անհաջող փորձերից հետո զույգն արդեն մտածում է, որ այլևս երջանիկ չի լինի, և չնայած նրան, որ հիմա նրանք երջանիկ են, ամեն պահի վախենում են կորցնել այն:



2. Այսպես քնում են այն զույգերը, որոնք կապված են ամուր կապով, բայց օրվա մեծ մասն անց են կացնում իրարից հեռու: Նրանցից մեկը կարող է օրվա մեջ 10 ժամ աշխատել, իսկ մյուսն ամբողջ գիշեր զվարճանալ ընկերների հետ, սակայն նրանցից յուրաքանչյուրը մյուսին ընդունում է այնպիսին, ինչիսին նա իրականում կա:


3. Նրանցից ամեն մեկը մի կողմ է նայում, բայց նրանք կապված են ամուր կապով: Այսպես քնում են տարբեր խառնվածքի մարդիկ, որոնք ունեն տարբեր նախապատվություններ: Օրինակ` նրանցից մեկը սիրում է միայնություն, մյուսը` հավաքույթներ, խնջույքներ և այլն:



4. Նման կերպ քնում են սիրահար զույգերը: Սակայն նրանց հայացքները լրիվ տարբեր են, այդ պատճառով էլ չի կարելի ասել, որ նրանք փայլուն ապագա են ունենալու: Եթե զույգը քնում է այս դիրքում, դա նշանակում է, որ նրանք փորձում են պաշտպանվել շրջապատից:



5. Այսպես քնում են այն զույգերը, որոնք օրվա ընթացքում վիճել են: Այդ պահին երկուսն էլ արդեն ոչինչ չեն զգում միմյանց նկատմամբ կամ ուղղակի չեն ուզում դա ցույց տալ: 


Եթե Ձեզ դուր եկավ այս նյութը, գրեք մեկնաբանութուններում, և ես կփորձեմ նոր դիրքեր գտնել Ձեզ համար և տալ դրանց բացատրությունները :

ShareThis